Բուժհաստատության ղեկավարի ողջույնի խոսքը

Ողջունում եմ քեզ հարգելի այցելու, հուսով եմ, որ մեր կայքում կգտնեք այն` ինչը Ձեզ հետաքրքրում է: Մեր հիվանդանոցը քարաշեն, երկհարկանի, վերանորոգված, գազաֆիկացված կառույց է` մեծ բակով և օժանդակ հարմարություններով: Հիվանդանոցում աշխատում են բանիմաց և իրենց գործին նվիրյալ մասնագետներ, որոնք անընդհատ կատարելագործում են իրենց հմտությունները, պարբերաբար ծանոթանում համաշխարհային բժշկական փորձին և այն ներդնում իրենց առօրյա աշխատանքներում: Հիվանդանոցը հագեցած է լաբորատոր և գործիքային բժշկական սարքավորումներով: Ռենտգեն կաբինետում աշխատում է մարզում միակ ժամանակակից թվային ֆլյուրոգրաֆը, լաբորատորիան հագեցած է մեծ բիոքիմիական անալիզատորով, իսկ նորագույն ուլտրաձայնային ապարատը խիստ ինֆորմատիվ է:
Հարգելի ընթերցող եղիր առողջ ու երջանիկ, իսկ անհրաժեշտության դեպքում մի վարանիր բժշկի դիմելուց: Իմացիր, որ բուժաշխատողը միշտ պատրաստ է իր հնարավորությունների ու գիտելիքների ողջ ծավալով օգտակար լինել հիվանդին, դա նրա էությունն է ու պարտականությունը: Մաղթում եմ բոլորին առողջություն և հաջողություններ ամենուր:

Տնօրեն` Կարինե Տոնոյան

 

Մեր մասին

ա)հիվանդանոցի անվանումը`<<Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց>>
բ)կազմակերպական իրավական ձևը - փակ բաժնետիրական ընկերություն
գ)ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից տրված լիցենզիան, վավերապայմանները:


դ)<<Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց>> ՓԲԸ-ն ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցվել է 28.04.2007թ հիմք ունենալով ՀՀ կառավարության 02.11.2006թ թիվ 1911-Ն որոշումը, երկու հիվանդանոցների <<Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց>> ՓԲԸ-ի և <<Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլյոզային դիսպանսեր>> ՓԲԸ-ի միաձուլման ձևով վերակազմակերպելու հետևանքով:
Հիվանդանոցում ծավալված է 75 մահճակալ, որից 40 ինֆեկցիոն բաժանմունքում և 35 հակատուբերկուլյոզային բաժանմունքում:

 

 
   
Copyright © 2011Powered and designed by Gevorg Sargsyan & Hayk Danielyan